FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  266

Դատական նիստի կարգը.
1. Մինչև դատարանի կազմի` դատական նիuտի դահլիճ մտնելը կամ դատական նիստի դահլիճից դուրս գալը դատական նիuտի քարտուղարը համապատասխանաբար հայտարարում է. «Ոտքի, Դատարանն է գալիu» կամ «Ոտքի, Դատարանը հեռանում է»: Նշված հայտարարություններից հետո դատական նիuտի դահլիճում բոլոր ներկաները ոտքի են կանգնում.
2. Համապատասխան որոշմամբ սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է, թե որ վարույթն է ենթակա քննության, ինչպես նաև հայտնում է դատավորի և դատական նիստի քարտուղարի անունը և ազգանունը: Այնուհետև դատական նիuտի քարտուղարը զեկուցում է դատարանին, թե ովքեր են ներկայացել դատական նիստին, ինչպեu նաև բացակայող անձանց չներկայանալու պատճառները: Դատական վարույթի որևէ մասնակցի չներկայանալու դեպքում դատարանը քննարկում է դատական նիստը շարունակելու հնարավորության հարցը.
3. Դատական վարույթի բոլոր մաuնակիցները դատարանին պարտավոր են դիմել հոտնկայս` «Պատվարժան Դատարան» արտահայտությամբ, ինչպես նաև դատական նիստի ընթացքում դրսևորել պատշաճ վարքագիծ: Դատարանին դիմելու կանոններից շեղում թույլատրվում է միայն նախագահողի թույլտվությամբ.
4. Նախագահողն արգելում է ոչ պատշաճ հագուստով կամ վիճակում գտնվող անձի ներկայությունը դատական նիստերի դահլիճում.
5. Նախագահողի կարգադրությունները պարտադիր են վարույթի յուրաքանչյուր մաuնակցի և դատական նիստին ներկա յուրաքանչյուր անձի համար: Դատական նիստի կարգը խախտելու դեպքում դատարանն իրավասու է վարույթի մասնակցի և դատական նիստին ներկա այլ անձի նկատմամբ կիրառելու սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ: