Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 29 Որակի ապահովման հանձնառությունը. 1. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել պաշտոնական վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից. 2. Որակի երաշխավորման նպատակով պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումն իրականացվում են միասնական ստանդարտների և ներդաշնակեցված մեթոդների հիման վրա, որոնք վերաբերում են պաշտոնական վիճակագրության ընդգրկմանը, հայեցակարգերին, սահմանումներին, միավորներին և դասակարգումներին: Այդ աշխատանքն իրականացվում է սույն օրենքի 6-րդ հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին և միջազգայնորեն համաձայնեցված վիճակագրական ստանդարտներին և ուղեցույցներին համապատասխան. 3. Պաշտոնական վիճակագրության որակի բարելավման նպատակով պաշտոնական վիճակագրություն արտադրողներն իրավունք ունեն խմբագրելու և ստուգաճշտելու տվյալները, համատեղելու տարբեր աղբյուրների տվյալները, իրականացնելու անվանական տվյալների կապակցում և համադրում բացառապես վիճակագրական նպատակներով և կիրառելու գնահատման և բացերի վերացման վիճակագրական մեթոդներ. 4. Պաշտոնական վիճակագրություն արտադրողներն ստանդարտ եղանակով փաստաթղթավորում են արտադրության գործընթացում կիրառվող աղբյուրներն ու մեթոդները, ինչպես նաև տվյալների վերջնական հավաքածուները: Օգտագործողները տեղեկացվում են վիճակագրական արտադրության բոլոր աղբյուրների և մեթոդների մասին, ինչպես նաև տարածվող վիճակագրական նյութերի որակի մասին՝ մեթատվյալների օգնությամբ: |