FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  5

ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման առանձնահատկությունները. 1․ Հայաստանի Հանրապետությունը, բացառությամբ մեկուսացված համակարգի, հանդիսանում է ԳՁՕ-ների գործածությունից ազատ կամ կենսաանվտանգ տարածք: 2․ Հայաստանի Հանրապետությունում արգելվում է վերարտադրության համար նախատեսված ԳՁՕ-ների գործածությունը կամ այլ կերպ գործածումը, բացառությամբ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Կառավարության սահմանած պահանջներին համապատասխան մեկուսացված համակարգում գործածվողների.
3. ԳՁՕ-ների բացահայտման նպատակով ներմուծվող վերարտադրության համար նախատեսված բուսական օրգանիզմները ենթակա են լաբորատոր փորձաքննության սահմանային վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի կողմից.
4. Լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է Կառավարությունը։ 5․ Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշները և ստացվող նմուշները գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո ենթակա են ոչնչացման կամ արտահանման Կառավարության սահմանած կարգով։ 6․ Գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ԳՁՕ-ները պետք է ուղեկցվեն արտադրող և ներմուծող կազմակերպությունների միջև կնքված պայմանագրով, որում ամրագրված է դրույթ ԳՁՕ հանդիսանալու և գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով օգտագործման վերաբերյալ։ 7․ Մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածությունը (ներառյալ ներմուծումը, արտահանումը) հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը կարգավորվում է «Լիցենզավորման մասին» օրենքով՝ մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջների պահպանմամբ.
8. ԳՁՕ-ների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեկուսացված համակարգի և լիցենզավորման պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։