Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Գինենյութերի և գինիների արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները. 1. Խաղողի հյութը և խաղողի խտացված հյութը չեն կարող օգտագործվել գինենյութի ստացման համար կամ ավելացվել գինենյութին և չեն կարող ենթարկվել սպիրտային խմորման: Սույն դրույթը չի տարածվում թորման հետևանքով ստացված գինեգործական արտադրանքի վրա, որը չի նախատեսվում գինու և հայկական կոնյակի արտադրության մեջ օգտագործելու համար. 2. Արգելվում է գինի պատրաստել խաղողի կնճեռից, գինու նստվածքից կամ դրանց թորումից ստացված սպիրտներից. 3. Կնճեռագինին կարող է օգտագործվել միայն թորման նպատակով. 4. Արգելվում է կարմիր կամ վարդագույն գինի պատրաստել սպիտակ և կարմիր գինիների տարախառնումից: Սույն դրույթը չի տարածվում խաղողի բուրավետացված գինիների վրա. 5. Այլ երկրներից ներկրված թարմ խաղողը, խաղողի քաղցուն, խտածո քաղցուն և սպիրտի օգնությամբ պահածոյացված քաղցուն չեն կարող օգտագործվել աշխարհագրական նշումով գինիների արտադրության մեջ կամ ավելացվել այդ գինիների արտադրման համար անհրաժեշտ գինեգործական արտադրանքին. 6. Այլ երկրներից ներմուծված գինենյութերի տարախառնումը Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինենյութերի հետ թույլատրվում է միայն սովորական գինիների արտադրության համար նախատեսված գինենյութերի հետ. 7. Արգելվում է գինուն և գինենյութերին ավելացնել սպիրտ, բացառությամբ թարմ խաղողից խմորված քաղցուն սպիրտով պահածոյացնելու, հատուկ, խաղուն, մարգարտային և բուրավետացված գինիների արտադրության. 8. Աշխարհագրական նշումով գինիներն արտադրվում և շշալցվում են միայն տվյալ խաղողագործական տարածաշրջանում կամ մակրոշրջանում կամ միկրոշրջանում: |