Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ. 1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցնել՝ ա) եթե գրավատունը սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվություններում ներկայացրել է կեղծ տվյալներ. բ) եթե գրավատունը լիցենզիա ստանալու համար հայտը ներկայացնելիս կամ դրանից հետո՝ մինչև լիցենզիան ստանալու պահը, խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել է ոչ լիարժեք տեղեկություններ (եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացումը կհանգեցներ լիցենզիա ստանալու հայտի մերժման). գ) եթե գրավատունը սույն օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում. դ) եթե գրավատունը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար. ե) գրավատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու դեպքերում. զ) գրավատան կողմից չարամտորեն խախտումներ կատարելու դեպքում. է) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ գրավատնային գործունեություն կամ դրա առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում. ը) լիազոր մարմնի՝ օրենքով սահմանված կարգով տրված նախազգուշացումը՝ խախտումը վերացնելու հանձնարարականը չկատարելու դեպքում. թ) կազմակերպչի դիմումի համաձայն. ժ) օրենքով նախատեսված այլ դեպքերում: Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիազոր մարմնի կողմից լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշմամբ. 2. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետով նախատեսված դեպքի, լիցենզիայի գործողությունը դադարեցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լիցենզիա ստանալու համար իրավունք չունեն դիմելու` ա) այն կազմակերպությունը, որի լիցենզիայի գործողությունը դադարեցվել է. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 բ) լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին այդ կազմակերպության կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցություն ունեցող կազմակերպությունը. գ) այն կազմակերպությունը, որի կանոնադրական կապիտալում մեկ երրորդից ավելի մասնակցությամբ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերի արձանագրման պահին լիցենզիան ուժը կորցրած կազմակերպության կանոնադրական կապիտալում ունեցել է մեկ երրորդից ավելի մասնակցություն. 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմելու միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիազոր մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու կամ լիազորված մարմնի կողմից պատշաճ առաքելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Սույն հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման կամ անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցվելու օրվանից: |