Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 2 Օրենքի գործողության ոլորտը, նպատակները և խնդիրները. 1. Սույն օրենքը կարգավորում է Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները. 2. Սույն օրենքի նպատակը Ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական կարգավորումների ապահովումն է, որը կապված է` 1) արտադրական լցակույտերի մշակման նոր տեխնոլոգիայի ներդրման և Հայաստանի Հանրապետությունում կիրառման հետ. 2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնապահպանական վիճակի բարելավման, Հայաստանի Հանրապետության և մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հետ. 3) Ներդրումային ծրագրի իրականացման իրավական հիմքերի ապահովման հետ. 3. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են` 1) Ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական երաշխիքների ապահովումը. 2) Ներդրումային ծրագրի առնչությամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, Ներդրումային ծրագիրն իրականացնող անձի իրավունքների և պարտականությունների նկարագրումը և սահմանազատումը. 3) Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքների առանձնահատկությունների սահմանումը: |