Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 189.22 Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը շրջանցելը. 1. Անձի կողմից կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված առավելագույն չափը չգերազանցելու արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի չափով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ օրենքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի կրկնապատիկի չափով. 3. Անձի կողմից օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը այլ անձի անունից նվիրատվություն ձևակերպելու եղանակով շրջանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի չափով. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվիրատվության գումարի կրկնապատիկի չափով: |