FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ

article  7

Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների իրավունքները.
1. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ներքին աուդիտորների համար հասանելի են կազմակերպության գործունեության վերաբերյալ ամբողջ, այդ թվում` գաղտնի տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գաղտնի տվյալների հասանելիության կարգի, և բոլոր գրառումները, այդ թվում` էլեկտրոնային, որոնք անհրաժեշտ են աուդիտի իրականացման համար.
2. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և ներքին աուդիտորները իրավունք ունեն`
    1) աջակցություն ստանալու այն միավորների ղեկավարներից և աշխատակիցներից, որտեղ իրականացվում է աուդիտը.
    2) պատասխանատու աշխատակիցներից պահանջելու աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ.
3. Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարն օգտվում է նաև հետևյալ իրավունքներից`
    1) զեկուցում է կազմակերպության ղեկավարին աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ.
    2) առաջարկում է կազմակերպության ղեկավարին` փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ.
    3) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում է նրանց խորհրդակցություններին: