Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 12 Տիեզերական գործունեության անվտանգության ապահովումը. 1. Տիեզերական գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության պահանջների պահպանմամբ. 2. Տիեզերական գործունեությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության՝ շրջակա միջավայրի պաշտպանությանն առնչվող օրենսդրությանը համապատասխան. 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների շահագործողները տիեզերական գործունեության իրականացման ընթացքում ի հայտ եկած վտանգների մասին տեղեկատվությունն անհապաղ պետք է ներկայացնեն լիազոր, ինչպես նաև անվտանգության, պաշտպանության և արտակարգ իրավիճակների բնագավառների լիազոր մարմիններ. 4. Բնակչությանը և շրջակա միջավայրին սպառնացող վտանգի առաջացման դեպքում լիազոր մարմինը, շահագործողներն անհապաղ տեղեկացնում են այդ մասին պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններին: |