Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 63 Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը. 1. Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը՝ պաշտոնի ստանձնմանը հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը. 2. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝ 1) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը. 3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը. 4) նրա մահը. 5) սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալը. 6) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը. 7) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքով. 8) հրաժարականի դիմում ներկայացնելը Ազգային ժողով: Հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում. 3. Գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել այն դեպքերում, երբ՝ 1) նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարմանը. 2) կատարել է օրենքի կամ դատախազի վարքագծի կանոնների խախտում, որը վարկաբեկել է դատախազության հեղինակությունը. 3) խախտել է սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները. 4) առկա են իր լիազորությունների կատարման այլ անհաղթահարելի խոչընդոտներ. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովի նախագահը համապատասխան տեղեկությունն ստանալու պահից պաշտոնական հաղորդագրություն է տարածում գլխավոր դատախազի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: |