FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

Ընկերության գործարքներում շահագրգռվածության վերաբերյալ տեղեկատվությունը.
1. Ընկերության փոխկապակցված անձինք պարտավոր են Ընկերության գործադիր մարմնին կամ կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի տրամադրել տեղեկատվություն`
    ա) այն մասին, որ իրենք հանդիսանում են գործարքի կողմ, միջնորդ կամ ներկայացուցիչ` բացահայտելով փոխկապակցվածությանն առնչվող հանգամանքները` մինչև գործարքը կնքելը.
    բ) կնքված կամ կնքման նախատեսված իրենց հայտնի գործարքների մասին, որոնցում իրենք կարող են համարվել շահագրգիռ անձ` սույն կետով նախատեսված տեղեկատվությունն իրենց հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում.
2. Շահագրգռվածության առկայությամբ Ընկերության ցանկացած գործարք ներկայացվում է Ընկերության տարեկան հաշվետվության մեջ` բացահայտելով ամբողջական և համապարփակ տեղեկատվություն գործարքի կողմերի, պայմանների, շահագրգռվածության բնույթի ու շրջանակների վերաբերյալ և կցելով անկախ գնահատողի եզրակացությունը շուկայական արժեքին գործարքի համապատասխանության վերաբերյալ.
3. Ընկերության գործադիր մարմինը կամ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմին պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունների հիման վրա վարել Ընկերության փոխկապակցված անձանց ռեեստր: