Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 96 Վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության դեպքում կամ այլ հանգամանքներում ձեռնարկվող միջոցները. 1. Եթե ապրանքները մեկնման վայրից մինչև Միության մաքսային սահմանի փաստացի հատման վայր հասցնելն ընդհատվում է վթարի, անհաղթահարելի ուժի ազդեցության կամ ապրանքներն առաքելուն խոչընդոտող այլ հանգամանքների հետևանքով, ապա փոխադրողը պարտավոր է ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելուն ուղղված բոլոր միջոցները, անհապաղ տեղեկացնել մոտակա մաքսային մարմնին այդ հանգամանքների և ապրանքների գտնվելու վայրի մասին, ինչպես նաև (տրանսպորտային միջոցի վնասված լինելու դեպքում) փոխադրել ապրանքները կամ ապահովել դրանց փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) մոտակա մաքսային մարմին կամ մաքսային մարմնի կողմից նշված այլ վայր. 2. Փոխադրողի կամ այլ անձանց՝ սույն հոդվածի 1-ին կետի պահանջների կատարման առնչությամբ կրած ծախսերը մաքսային մարմինների կողմից չեն փոխհատուցվում: |