FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  277

Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս օգտագործելու պայմանները.
1. Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ թույլատրվում է կատարել հետևյալ գործողությունները՝
    1) տեխնիկական սպասարկման և (կամ) վերանորոգման գործողություններ (բացառությամբ հիմնանորոգման, արդիականացման), որոնք անհրաժեշտ են դրանց պահպանվածությունն ապահովելու, դրանք շահագործելու և այն վիճակում պահպանելու համար, որում դրանք գտնվել են Միության մաքսային տարածքից արտահանելու օրը, եթե այդ գործողությունների անհրաժեշտությունն առաջացել է միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս օգտագործելու ժամանակ.
    2) անհատույց (երաշխիքային) վերանորոգման գործողություններ.
    3) վերանորոգման գործողություններ՝ ներառյալ հիմնանորոգումը, որոնք իրականացվում են ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղի ունեցած վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով վնասվելուց հետո վերականգնելու համար.
2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթները չեն տարածվում անդամ պետությունների նավերի միջազգային ռեեստրներում գրանցված՝ որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ ժամանակավոր արտահանված նավերի վրա: Թույլատրվում է այդ նավերի հետ տեխնիկական սպասարկման և (կամ) վերանորոգման գործողությունների կատարումը.
3. Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվող՝ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողությունների կատարումը, բացառությամբ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, թույլատրվում է՝ այդ տրանսպորտային միջոցները «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու պայմանով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  277

Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներն առանց «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողություններ կատարելու դեպքում Միության մաքսային տարածք ներմուծելիս միջազգային փոխադրում իրականացնող այդպիսի տրանսպորտային միջոցները ենթակա են «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպման՝ սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարմամբ: Ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով չձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման՝ սույն Օրենսգրքի 56-րդ հոդվածին և 72-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան.
4. Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվող՝ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողությունների կատարումը թույլատրվում է առանց դրանք «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու: Եթե միջազգային փոխադրում իրականացնող այդպիսի տրանսպորտային միջոցների հետ կատարվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողություններ, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված և որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ օգտագործվող ապրանքների հայտարարատուն ոչ ուշ, քան այդ գործողությունների կատարման օրվան հաջորդող օրվանից 30 օրացուցային օր հետո, ներկայացնում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողություններ կատարելու մասին դիմում և կատարված գործողությունների արժեքը հաստատող փաստաթղթեր:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  277

Նշված դիմումը ներկայացվում է ապրանքները «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպած մաքսային մարմին կամ այն անդամ պետության որևէ այլ մաքսային մարմին, որտեղ այդ ապրանքները ձևակերպվել են այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով: Մաքսային մարմնի կողմից նշված դիմումի արձանագրման պահից այդ դիմումը դառնում է իրավական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ: Այդպիսի դիմումի ձևը, էլեկտրոնային փաստաթղթի տեսքով այդպիսի դիմումի կառուցվածքը և ձևաչափը, դրանց լրացման, այդպիսի դիմումում փոփոխությունների (լրացումների) կատարման կարգը, ինչպես նաև այդպիսի դիմում ներկայացնելու, գրանցելու և գրանցումը մերժելու հետ կապված մաքսային գործառնություններ կատարելու կարգը սահմանվում են Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի կողմից չկարգավորվող մասում՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանվող կարգով: Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս գտնվող՝ սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությունում նշված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հետ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված գործողություններ կատարելու դեպքում «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգով ձևակերպված և որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ օգտագործվող ապրանքների հայտարարատուի համար առաջանում է ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորություն: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման նախքան մաքսային մարմնի կողմից սույն կետի երկրորդ պարբերությունում նշված մաքսային փաստաթուղթը գրանցելը: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման սույն Օրենսգրքի 186-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված չափով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  277

Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը դադարում է ներմուծման մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը կատարելու և (կամ) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը սույն կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով բռնագանձելու դեպքում: