Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 258 Շրջանառության հարկի դրույքաչափերը. 1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված դրույթները. Եկամտի տեսակը Դրույքաչափը (տոկոս) 1) Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ սույն աղյուսակի 2-րդ և 9-րդ կետերով նախատեսված գործունեության տեսակներից ստացվող եկամուտների 10 2) Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ 5 3) Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ 1.5 4) Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ 7 5) Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի 10 6) Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ 12 7) Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ 20 8) Կառավարության սահմանած բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության տեսակների ցանկում ներառված գործունեության տեսակներից ստացվող եկամուտներ 1 9) Այլ ակտիվների, այդ թվում՝ անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ 10 10) Այլ գործունեությունից ստացվող եկամուտներ 10: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 258 2. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 1-ին կետով սահմանված՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 9.5 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մեկ տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մեկ տոկոսը. 3. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 4-րդ կետով սահմանված՝ արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 5 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի արտադրական գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3 տոկոսը: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 258 4. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 6-րդ կետով սահմանված՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 9 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5 տոկոսը. 5. Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ծախսերի հանրագումարի 6 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4.5 տոկոսը. 6. Սույն հոդվածի 2-5-րդ մասերի կիրառության իմաստով՝ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 258 1) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով սահմանված դեպքերի) են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում կատարված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված՝ ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը, առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը, ինչպես նաև վարչական և իրացման ծախսերը: Սույն կետի կիրառության իմաստով՝ ա. հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսեր են համարվում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով ծախսերը, բ. ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 1-ին կետով սահմանված ծախսերը, վարչական ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետով սահմանված ծախսերը, իսկ իրացման ծախսեր են համարվում Օրենսգրքի 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետով սահմանված ծախսերը. 2) շրջանառության հարկի գումարից նվազեցվող ծախսեր չեն համարվում հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ ձեռք բերելու կամ կառուցելու կամ ստեղծելու կամ մշակելու ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերը, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, անհատույց ստացված ակտիվների, աշխատանքների և ծառայությունների գծով ծախսերը, գործուղման ծախսերը, ներկայացուցչական ծախսերը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանց սկզբնական արժեքները: |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 258 7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի), արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող և սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազաների բացակայության դեպքում) սույն հոդվածի 2-5-րդ մասերի պահանջների պահպանմամբ նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար՝ համապատասխանաբար առևտրական (առք ու վաճառքի), արտադրական, հանրային սննդի ոլորտում իրականացվող և սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 10-րդ կետով սահմանված՝ այլ գործունեությունից ձևավորվող հարկման բազաների նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից. 8. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են միայն սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով: |