Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 16 Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը. 1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական. 2. Հավատարմագրման սկզբունքներն են` 1) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը. 2) հավատարմագրման հրապարակայնությունը. 3) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը. 4) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը. 3. Մասնագիտացված կառույցը հավատարմագրման համար պետք է բավարարի հետևյալ պահանջները. 1) ունենա առնվազն 100 ֆիզիկական անձ և 10 իրավաբանական անձ հանդիսացող անդամ. 2) ընդունի աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր. 3) ունենա Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտներին համապատասխանող որակավորման համակարգ: |