Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները. 1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ և եզրակացություններ. 2. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են գրավոր, բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացնելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները և այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները ևս կարող են ձևակերպվել գրավոր. 3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի որոշմամբ պարզաբանելու իր որոշումները և եզրակացությունները, ուղղելու դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները՝ առանց փոխելու դրանց բովանդակությունը: |