Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքի իմաստով և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով` ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը. բ) վճարահաշվարկային կազմակերպությունները սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձինք են. գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ. դ) վճարահաշվարկային համակարգի օպերատորը վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցն է, որը պատասխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության և զարգացման համար, և սահմանում է համակարգի կանոնները. ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ. զ) քլիրինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաև վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մասնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է. է) վերջնահաշվարկը գործողություն է, որի արդյունքում մարվում են միջոցների փոխանցման հետ կապված վճարահաշվարկային համակարգի երկու կամ ավելի մասնակիցների միջև ծագած դրամական պարտավորությունները. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 ի) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումն ապահովող օտարերկրյա կամ միջազգային վճարահաշվարկային համակարգն է, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չէ. իա) էլեկտրոնային փողը թողարկողի նկատմամբ դրամական պահանջ արտահայտող դրամական արժեքն է, որը` - պահվում է էլեկտրոնային սարքի վրա, - թողարկվում է ստացված դրամական միջոցների դիմաց, որոնց արժողությունը չի կարող ավելի փոքր լինել, քան թողարկված էլեկտրոնային փողի արժեքը, - ընդունվում է որպես վճարամիջոց թողարկողից տարբերվող այլ անձանց կողմից. իբ) շահառուն վճարման ստացման վերջնական հասցեատերն է. իգ) փոխկապակցված անձը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով սահմանված անձն է. իդ) իրական շահառուն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված անձն է: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 ը) զուտացումը վճարահաշվարկային համակարգի երկու կամ ավելի մասնակիցների կողմից միմյանց ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթերից բխող դրամական պահանջների կամ պարտավորությունների հաշվանց է. թ) ռեզիդենտը և ոչ ռեզիդենտը «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններն են. ժ) պրոցեսինգը վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաև մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաստագրումն է. ժա) վճարային քարտը դեբետային, վարկային, էլեկտրոնային քսակի կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ տեսակի քարտի ձևով վճարային գործիք է, որն օգտագործվում է կանխիկ դրամ ստանալու կամ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու, ինչպես նաև վճարային քարտ թողարկողի սահմանած այլ գործառնություններ կատարելու համար. ժբ) անվերադարձելիության պահն այն պահն է, որից հետո վճարահաշվարկային համակարգ մուտքագրված վճարահաշվարկային փաստաթուղթը, համաձայն վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնների, չի կարող հետ կանչվել կամ փոփոխվել. ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին. ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով. ժե) վճարային գործիքի սպասարկումը վճարային գործիքի թողարկողի սահմանած ծառայությունների կամ դրանց մի մասի իրականացման ապահովումն է վճարային գործիք թողարկողի կամ երրորդ անձի կողմից, ում նման իրավասություն է տրված թողարկողի կողմից կամ վճարահաշվարկային համակարգի կանոնների համաձայն. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 3 ժզ) վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը Հայաստանի Հանրապետության օրենքներով և (կամ) իրավասու մարմնի որոշմամբ վճարահաշվարկային համակարգի մասնակցին վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավունքից զրկելու պահն է (վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը, այդ լիցենզիայի գործողության կասեցումը, վճարահաշվարկային համակարգում նրա գործունեության կասեցումը և նման այլ որոշումը, որի հետևանքով վճարահաշվարկային համակարգի մասնակիցը չի կարող մատուցել վճարահաշվարկային ծառայություններ): Սույն օրենքի իմաստով այն վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք, բացի վճարահաշվարկային ծառայություններ մատուցելուց, իրականացնում են այլ գործունեություն, վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահ է համարվում նաև այն պահը, երբ օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով տվյալ կազմակերպությունը լուծարվում կամ սնանկ կամ անվճարունակ է ճանաչվում, կամ իրավասու մարմինն ընդունում է նման այլ որոշում, որի հետևանքով տվյալ կազմակերպությունը չի շարունակում կամ չի կարող շարունակել իր բնականոն գործունեությունը. ժէ) ժամանակավոր կառավարիչը վճարահաշվարկային համակարգի մասնակցի վճարահաշվարկային գործունեության ընդհատման պահը վրա հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր ադմինիստրացիան է, լուծարային կամ մրցութային կառավարիչը, լուծարման հանձնաժողովը կամ նման լիազորություններ իրականացնող այլ անձ. ժը) ներբանկային վճարահաշվարկային համակարգը վճարահաշվարկային համակարգն է, որում ներգրավված են միայն տվյալ բանկի կամ վճարահաշվարկային ծառայություն մատուցող անձի գլխամասային գրասենյակը և մասնաճյուղերը. ժթ) հայաստանյան վճարահաշվարկային համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքում վճարումների կատարումն ապահովող վճարահաշվարկային համակարգն է կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարումների կատարումն ապահովող վճարահաշվարկային համակարգը, որի օպերատորը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է. |