Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 280 Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո. 1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումներն արգելելու մասին. 2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում. 3. Հաղորդագրությունը պետք է պարունակի` 1) դատարանի անվանումը. 2) դիմողի անունը (անվանումը) և նրա հաշվառման (գտնվելու) վայրը, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակության վայրը. 3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները և մյուս տարբերիչ հատկանիշները. 4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին և ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը: |