Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը և քաղաքացիական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները. 1. Գաղտնիության ռեժիմը ապահովող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է համակարգող փոխվարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության լիազոր մարմնի ղեկավարի հետ. 2. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը, իսկ պաշտոնների ցանկը՝ համակարգող փոխվարչապետը. 3. Վարչապետին, Կառավարությանը և նախարարություններին ենթակա պետական մարմինները, որոնք չունեն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար, այդ մարմինների՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունների մասնակցությունն իրականացնում է այն համապատասխան մարմինը, որի ենթակայությամբ գործում են: |