Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 75 Պատիժ նշանակելը դատավճիռների համակցության դեպքում. 1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատիժը լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը. 2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, բացառությամբ ազատազրկման ձևով վերջնական պատժի, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը. 3. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը կատարում է այնպիսի հանցագործություն, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում. 4. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից. 5. Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կանոններով. 6. Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ: |