Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 303 Հնագիտական օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը կամ այլ ապօրինի արարքներ կատարելը. 1. Ապօրինի հնագիտական աշխատանք իրականացնելը, որը հանգեցրել է հնագիտական օբյեկտի ոչնչացման, վնասման կամ կորստի, կամ այնպիսի ապօրինի արարք կատարելը, որը հանգեցրել է հնագիտական կամ հնէաբանական տեղեկության կորստի, կամ հնագիտական կամ հնէաբանական գտածոյին ապօրինի տիրանալը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով կամ 2) առանձնակի արժեք ունեցող հնագիտական օբյեկտի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: |