Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 Տվյալների վիճարկման իրավունքը. 1. Վարկային բյուրոները իրենց ներքին իրավական ակտերով պարտավոր են սահմանել և կիրառել վարկային տեղեկատվության սուբյեկտի, տեղեկատվություն տրամադրողների, վարկային զեկույց ստացողների և վարկային բյուրոյի միջև ծագած վեճերի լուծման ոչ ծախսատար և արդյունավետ ընթացակարգեր. 2. Վարկային տեղեկատվության սուբյեկտը կամ վարկային զեկույց ստացողը սխալ կամ թերի տվյալներ հայտնաբերելու դեպքում կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին` օգտվելով վարկային զեկույցին և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայություններին ծանոթանալու կամ դրանք ստանալու նույն մեխանիզմից: Այդ նպատակով վարկային բյուրոները պետք է սահմանեն սխալ և թերի տվյալների մասին վարկային բյուրոյին հայտնելու ընթացակարգեր՝ հաշվի առնելով սույն մասով սահմանված սկզբունքը. 3. Սույն օրենքի իմաստով սխալ տվյալ է համարվում վարկային տեղեկատվության սուբյեկտի, վարկային զեկույց ստացողի կամ վարկային բյուրոյի կարծիքով իրականությանը չհամապատասխանող տվյալը. 4. Սույն օրենքի իմաստով թերի տվյալ է համարվում վարկային տեղեկատվության սուբյեկտի, վարկային զեկույց ստացողի կամ վարկային բյուրոյի կարծիքով ոչ ամբողջական տվյալը. 5. Վարկային բյուրոն պարտավոր է իր մեղքով առաջացած սխալներն ու թերություններն ուղղել ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ մասին ծանուցվելուց հետո` տասն օրվա ընթացքում. 6. Եթե սխալներն ու թերությունները տեղ են գտել տեղեկատվություն տրամադրողի մեղքով, ապա վարկային բյուրոն առավելագույնը ծանուցումը ստանալու օրվան հաջորդող օրն այդ մասին հայտնում է տեղեկատվություն տրամադրողին, որը 15-օրյա ժամկետում քննարկում է տվյալների սխալը կամ թերությունները ուղղելու կամ վերացնելու պահանջը և տեղեկացնում սույն մասով սահմանված սուբյեկտներին: Ընդ որում, եթե տեղեկատվություն տրամադրողն ընդունում է, որ սխալներն ու թերություններն իր գործողությունների հետևանք են, ապա ուղղում է տվյալները և ուղղված տվյալները ուղարկում այն բոլոր վարկային բյուրոներին, որոնց տրամադրել է վարկային տեղեկատվություն, իսկ եթե տեղեկատվություն տրամադրողը չի ընդունում, որ սխալն ու թերություններն իր գործողությունների հետևանք են, ապա այդ մասին տեղեկացնում է վարկային բյուրոյին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 20 7. Տեղեկատվություն տրամադրողի համապատասխան որոշումն ստանալու պահից վարկային բյուրոն այդ մասին 5 օրվա ընթացքում տեղեկացնում է վարկային տեղեկատվության սուբյեկտին (եթե տվյալների վիճարկումը սկսվել է վարկային տեղեկատվության սուբյեկտից): Եթե վարկային տեղեկատվության սուբյեկտը համաձայն չէ տեղեկատվություն տրամադրողի կարծիքի հետ, ապա նա կարող է շարունակել վիճարկել տվյալները` վարկային բյուրոյի վեճերի լուծման ընթացակարգերին համապատասխան, կամ դիմել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ֆինանսական համակարգի հաշտարարին (ֆիզիկական անձ վարկային տեղեկատվության սուբյեկտի դեպքում) կամ դատարան. 8. Վարկային տեղեկատվության սխալ կամ թերի լինելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահից վարկային բյուրոն պարտավոր է տվյալների բազայում, ինչպես նաև վարկային զեկույցներում նշել «տվյալները վիճարկվում են» բառերը. 9. Վարկային բյուրոն տվյալների բազայում առկա «տվյալները վիճարկվում են» բառերը չի կարող հանել` առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության: Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության` վարկային բյուրոն այդ բառերը հանում է տվյալների բազայից, ինչպես նաև վարկային զեկույցներից` միայն դրա վերաբերյալ դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման առկայության դեպքում. 10. Վարկային բյուրոները տեղեկատվություն տրամադրող անձանց հետ պայմանագրերում պետք է նախատեսեն վարկային տեղեկատվության սուբյեկտի և տեղեկատվություն տրամադրողի միջև վեճերի լուծման ընթացակարգ. 11. Վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից նախկինում վիճարկված և դրական կամ բացասական լուծում ստացած հարցերի շուրջ բյուրոները նոր ընթացակարգ չեն սկսում. 12. Տվյալների սխալների և թերությունների ուղղման նպատակով վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավասու է ուղղակիորեն դիմելու նաև տեղեկատվություն տրամադրողին, որը վիճարկման արդյունքների մասին ողջամիտ ժամկետում տեղեկացնում է վարկային բյուրոյին. 13. Վարկային բյուրոն ուղղված տվյալների մասին պարտավոր է 15-օրյա ժամկետում տեղեկացնել նախորդ երեք ամիսների ընթացքում վարկային զեկույց ստացած անձանց: |