Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 4 Հրամանատարի (պետի) դերը զինվորական կարգապահության ապահովման և ամրապնդման գործում. 1. Զինվորական կարգապահության և կանոնադրական կարգի ամրապնդման համար պատասխանատու են բոլոր խմբերի հրամանատարները (պետերը), մյուս սպայական ու ենթասպայական անձնակազմը. 2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, զինված ուժերի ներքին, կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքերի, շարային և մարտական կանոնադրությունների, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների պահանջների կատարումն ապահովելիս հրամանատարը (պետը) պետք է մշտապես դրական օրինակ ծառայի ենթակա անձնակազմին, բարձրացնի վերջիններիս մեջ պատվի և զինվորական պարտքի գիտակցումը, խրախուսի արժանիներին ու պատասխանատվության ենթարկի զինվորական կարգապահությունը խախտողներին. 3. Հրամանատարը (պետը) պարտավոր է` 1) հատուկ ուշադրություն դարձնել ենթակաների անհատական հատկանիշների ուսումնասիրմանը, զինվորական կանոնագրքերով սահմանված փոխհարաբերությունների պահպանմանը, զինվորական կոլեկտիվի համախմբմանը, ժամանակին հայտնաբերել կատարված կարգապահական խախտումների պատճառները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ` նպատակ ունենալով ապահովել զորամասի (ստորաբաժանման) մարտունակությունը և առաջադրված խնդիրների կատարումը. 2) իմանալ զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից զինվորական կարգապահության ամրապնդման պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական ըմբռնման. 3) հետևողականորեն վերլուծել ենթակա անձնակազմի զինվորական կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակը, այդ մասին ժամանակին և օբյեկտիվորեն զեկուցել վերադաս հրամանատարներին (պետերին), իսկ հանցագործությունների ու պատահարների մասին զեկուցել անհապաղ. 4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների բացահայտված խախտումները և վճռականորեն կանխել զորամասի (ստորաբաժանման) մարտունակությանը վնաս հասցնող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու հետևողական աշխատանք տանել հանցագործությունների, պատահարների և կարգապահական խախտումների կանխման ուղղությամբ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 4 5) ենթակա անձնակազմին դաստիարակել զինվորական կարգապահության պահանջների անշեղ կատարման ոգով, նրանց մեջ զարգացնել և պահպանել անձնական արժանապատվության և զորային ընկերականության զգացում, զինվորական պարտքի ու պատվի գիտակցում, զորամասում (ստորաբաժանումում) անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել զինվորական կարգապահության, հատկապես զինվորական կանոնագրքերով սահմանված փոխհարաբերությունների պահպանման պահանջների խախտումների, սոցիալական անարդարության դրսևորումների նկատմամբ. 6) հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը, բացառել նրանց հետապնդումներն անձնական բնույթի շարժառիթներով. 4. Զինվորական կարգապահությունն ամրապնդելու և կարգազանց զինծառայողին կարգապահական տույժի ենթարկելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու դեպքում հրամանատարը (պետը) ենթակա է սույն օրենքով սահմանված պատասխանատվության: Զինվորական կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը հիմնվում է օրենքների և զինվորական կանոնագրքերի պահանջների ճշգրիտ պահպանման, իր կարգապահական իրավունքների լիակատար օգտագործման, կարգուկանոն հաստատելու նպատակով իր պարտականությունների կատարման ու զինվորական կարգապահության խախտումները ժամանակին կանխելու վրա: Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում ենթակա զինծառայողի այն իրավախախտումների համար, որոնք հրամանատարի (պետի) ոչ իրավաչափ գործողության կամ անգործության կամ իրավախախտումները կանխելու միջոցներ չձեռնարկելու անմիջական հետևանք չեն. 5. Միմյանց ենթակայության տակ չգտնվող զինծառայողների ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս ծառայողական փոխհարաբերությունները, ինչպես նաև ավագությունը որոշվում են համաձայն նրանց պաշտոնների, իսկ հավասար պաշտոնների դեպքում` ըստ կոչումների. 6. Հրամանատարական ուղղահայացի և միանձնյա ղեկավարման ապահովման պայմաններն են հրամանատարի (պետի) հրաման արձակելու իրավունքը և ենթակա զինծառայողի անառարկելիորեն ենթարկվելու պարտականությունը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 4 7. Ենթակա զինծառայողի բացահայտ անհնազանդության, անհարկի հակաճառության կամ դիմադրության դեպքում հրամանատարը (պետը) պարտավոր է կարգուկանոնն ու կարգապահությունը վերականգնելու նպատակով իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել օրենքներով ու զինվորական կանոնագրքերով սահմանված հարկադրանքի բոլոր միջոցները: |