FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  20

Հանրային մասնակցությունը. Պետական կառավարման լիազորված մարմինների կողմից հասարակայնության ծանուցման են ենթակա՝
    1) ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների նախագիծը.
    2) ջրի ազգային ծրագրի նախագիծը.
    3) ջրավազանային կառավարման պլանների նախագծերը.
    4) ջրօգտագործման քննարկվող թույլտվությունները.
    6) ջրերի ստանդարտների նախագծերը.
    7) ջրերի սակագնային ռազմավարության նախագիծը: Եթե ջրային ռեսուրսների որակը կամ ջրօգտագործումը վտանգ է սպառնում մարդկանց կյանքին կամ անվտանգությանը, կամ եթե աղտոտվում են ջրային ռեսուրսները, ապա այդ մասին տեղյակ յուրաքանչյուր անձ կարող է տվյալ իրավիճակի և դրա տեղանքի մասին ծանուցել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսներն աղտոտողը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին: Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն այս մասին անհապաղ տեղյակ է պահում հասարակությանը՝ երաշխավորելով վտանգի տակ գտնվող անձանց ռիսկի աստիճանը և տեղեկացնում հնարավոր հետևանքների մասին: Ջրային բնագավառում տեղեկատվություն ստանալու համար յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմել համապատասխան մարմին և 30 օրվա ընթացքում ստանալ պատասխան, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի: Ջրային բնագավառում տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է կառավարությունը: