Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 88 Բարձրագույն դատական խորհրդի անդամի մասնակցությունը որոշումներ կայացնելուն. 1. Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով. 2. Բարձրագույն դատական խորհրդի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և որոշման կայացմանը, եթե այդ հարցով առկա է դատավորի ինքնաբացարկի հիմք. 3. Բարձրագույն դատական խորհրդի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել ինքնաբացարկ՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները. 4. Բարձրագույն դատական խորհրդի անդամը և վարույթի կողմը կարող են քննարկման առարկա դարձնել Բարձրագույն դատական խորհրդի անդամին բացարկ հայտնելու հարցը. 5. Բարձրագույն դատական խորհրդի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ. 6. Հարցի քննարկման արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է որոշում: Բարձրագույն դատական խորհրդի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը. 7. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը և որոշման կայացմանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի հիմք. 8. |