Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 263 Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության. 1. Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության. 2. Եթե հիմնական դատալսումների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնց հիման վրա վարույթը ենթակա է փոխանցման ըստ ընդդատության, ապա կողմերի համաձայնությամբ դատարանը շարունակում է վարույթը: Կողմերից մեկի առարկության դեպքում վարույթը որոշմամբ փոխանցվում է ըստ ընդդատության. 3. Մինչև վարույթն ըստ ընդդատության փոխանցելը կարող են կատարվել միայն անհետաձգելի վարութային գործողություններ. 4. Վարույթն ըստ տարածքային ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատ ուղարկելու մասին, եթե համաձայն չէ վարույթի տարածքային ընդդատությանը. 5. Վարույթն ըստ ընդդատության ստացած հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում դատավորը առարկայական ընդդատության հարցի որոշման համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին, որոնք այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են վարույթի առարկայական ընդդատության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան. 7. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի տարածքային ընդդատության հարցը. 8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների նախագահները վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում վերջնականապես լուծում են վարույթի առարկայական ընդդատության հարցը՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում։ |