FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  3

Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակը, սկզբունքները և խնդիրները.
1. Ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակն է ռազմարդյունաբերության վերածումը տնտեսության կարևորագույն և առաջատար ոլորտի, որը կապահովի սեփական պաշտպանական կարիքները ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում` ստեղծելով ռազմական անվտանգության ապահովման և տարածաշրջանային հավասարակշռության պահպանման իրական երաշխիքներ.
2. Ռազմարդյունաբերական քաղաքականության սկզբունքներն են`
    1) ռազմարդյունաբերական քաղաքականության և ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների շահերի համակցումը.
    2) ռազմարդյունաբերության ոլորտում գիտության և տեխնիկայի ժամանակակից ու նորարարական տեխնոլոգիաների հետևողական օգտագործումը.
    3) պետական կառավարման և տնտեսական ինքնակարգավորման միջոցների ներդաշնակումը.
    4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծման համար պետական պատասխանատվությունը.
    5) ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի փորձաքննության գործում ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչների մասնակցությունը.
    6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների համար պետական աջակցության մատչելիությունը, հավասար պայմանների ապահովումը.
3. Ռազմարդյունաբերական քաղաքականության խնդիրներն են`
    1) գիտելիքահեն և ժամանակակից արտադրությունների համար հնարավորությունների ստեղծումը.
    2) տարածաշրջանային և միջազգային տնտեսական գործընթացներին ինտեգրվելը.
    3) զորահավաքային նախապատրաստության իրականացումը և զորահավաքային պահանջմունքների բավարարումը.
    4) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ներուժի ավելացման միջոցով ռազմատեխնիկական գործընկերության և համագործակցության հաստատումը շահագրգիռ պետությունների հետ: