Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ article 7 Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացի կարգավորումը Կազմակերպության կողմից. 1. Կազմակերպությունը պարտավոր է ունենալ հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտեր. 2. Կազմակերպությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված ակտերը հասանելի է դարձնում հանրությանը, այդ թվում՝ ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով, եթե Կազմակերպությունն ունի ինտերնետային կայք: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել այն նվազագույն պայմանները և սկզբունքները, որոնց պետք է համապատասխանեն սույն հոդվածի 1-ին մասում նշված ներքին իրավական ակտերը. 3. Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները նշում են պարունակում գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորության մասին. 4. Այն դեպքում, երբ Կազմակերպությունը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, Կազմակերպության և քաղաքացիների միջև կնքվող գործարքները պետք է նշում պարունակեն այդ մասին. 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված նշումների ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: |