FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը.
2. Կառավարությունն իր կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, սահմանում է պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձևը.
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևյալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝
    1) Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե.
    2) Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն գործում է որպես Քաղաքաշինության կոմիտե.
    3) Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն գործում է որպես Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե.
    4) Ազգային վիճակագրական ծառայությունը գործում է որպես Վիճակագրական կոմիտե.
    5) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն գործում է որպես Կադաստրի կոմիտե.
    6) Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գործում է որպես Ազգային անվտանգության ծառայություն.
    7) Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը գործում է որպես Ոստիկանություն.
    8) արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գործում է որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
    9) արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործում է որպես Քրեակատարողական ծառայություն.
    10) արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը գործում է որպես Պրոբացիայի ծառայություն.
    11) գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը գործում է որպես Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին.
    12) արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայությունը գործում է որպես Փրկարար ծառայություն.
    13) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը գործում է որպես Սոցիալական ապահովության ծառայություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

14) արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը գործում է որպես Պետական արարողակարգի ծառայություն.
    15) տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գործում է որպես Միգրացիոն ծառայություն.
    16) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն գործում է որպես Ջրային կոմիտե.
    17) շրջակա միջավայրի նախարարության անտառային պետական կոմիտեն գործում է որպես Էկոպարեկային ծառայություն.
    18) կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն գործում է որպես Գիտության կոմիտե.
    19) Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործում է որպես Քաղաքացիական ավիացիայի կոմիտե.
    20) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն գործում է որպես Զբոսաշրջության կոմիտե.
    21) պաշտպանության նախարարության կառավարման ոլորտում գործող Զինված ուժերի գլխավոր շտաբը գործում է որպես Զինված ուժերի գլխավոր շտաբ.
    22) Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն գործում է որպես Ռազմարդյունաբերության կոմիտե.
    23) Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը գործում է որպես Պետական գույքի կառավարման կոմիտե.
    24) կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե.
    25) կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը գործում է որպես Լեզվի կոմիտե.
    26) գնումների բողոքարկման խորհրդի յուրաքանչյուր անդամ շարունակում է պաշտոնավարել որպես գնումների հետ կապված բողոքներ քննող անձ մինչև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետում նշանակում կատարելը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, հաստատվում են սույն օրենքի 4-6-րդ հոդվածներում թվարկված պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների, բացառությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կանոնադրությունները, և սահմանվում է աշխատողների քանակը: Մինչ այդ շարունակում են գործել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կանոնադրությունը և աշխատողների քանակը սահմանող, ինչպես նաև ոլորտային գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը՝ այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը և օրենքներին.
5. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների կամ նրանց ղեկավարների կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պահպանում են իրենց ուժը մինչև համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.
6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից.
7. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը, նրա տեղակալը նշանակվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև Պետական վերահսկողական ծառայության կազմավորումը Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  9

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի (այսուհետ՝ Ծառայություն) քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո Ծառայության քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով վերանշանակվում են առանց մրցույթի և ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, բացառությամբ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների: Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողները կարող են օրենքով սահմանված կարգով վերանշանակվել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում` հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում: Պաշտոններում չնշանակված քաղաքացիական ծառայողները սահմանված կարգով գրանցվում են կադրերի ռեզերվում.
9. Գնումների հետ կապված բողոքներ քննող անձի պաշտոնում նշանակումը կատարվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում.
10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսչությունը մինչև վարչապետի աշխատակազմի կազմավորումը և տեսչության կարգավիճակին վերաբերող իրավական ակտերի ընդունումը գործում է Կառավարության աշխատակազմում, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում՝ Կառավարության կողմից տեսչության համար սահմանված խնդիրների և գործառույթների շրջանակներում.
11. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև Անվտանգության խորհրդի գրասենյակի կազմավորումը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել Կառավարության, իսկ վարչապետի աշխատակազմի կազմավորումից հետո՝ վարչապետի աշխատակազմում, որից հետո նշանակվում կամ ազատվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: 2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-260-Ն