Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 928.3 Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը. 1. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվին մուտքագրել պետական մարմինների (հիմնարկների), պետական կազմակերպությունների աշխատողների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց համար որպես սոցիալական երաշխիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրվող միջոցները և հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրություններն իրականացնել միայն օրենքով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով և գործառնությունների համար. 2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: |