Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26 Գաղտնի տվյալների հասանելիությունը հետազոտական նպատակներով. 1. Հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով հետազոտողների կողմից վիճակագրական կոմիտեին ներկայացված դիմումի հիման վրա և Պետական խորհրդի որոշմամբ վիճակագրական գաղտնիք պարունակող տվյալները բացառիկ դեպքերում վիճակագրական կոմիտեի կողմից կարող են տրամադրվել կամ հրապարակվել անվանական տվյալների ուղղակի կամ անուղղակի բացահայտման հնարավորություն չտվող՝ անվանազերծված ձևով. 2. Տվյալները սահմանափակվում են հետազոտական նպատակների համար անհրաժեշտ տեղեկություններով. 3. Տվյալներն օգտագործվում են բացառապես հետազոտական նպատակներով, չեն կարող փոխանցվել այլ անձանց, չեն կարող հրապարակել անվանական հարթության անվանազերծված որևէ տվյալ և չեն կարող համադրվել այլ աղբյուրներից ստացված անվանական տվյալների հետ, նշվում են բոլոր հրահանգավորված նյութերի աղբյուրները, այդ անվանազերծված տվյալները հետազոտություններից հետո ոչնչացվում են: |