FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Բուծողի բացառիկ իրավունքները.
1. Համաձայն սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների՝ պահպանվող սորտի բազմացվող նյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի թույլտվությունը՝
    1) արտադրություն կամ վերարտադրություն (կրկնապատկում).
    2) բազմացման նպատակով օգտագործման համար կարգաբերում.
    3) վաճառքի առաջարկ.
    4) վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանում.
    5) արտահանում.
    6) ներկրում.
    7) պահպանություն` սույն հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված նպատակներով.
2. Բուծողը թույլտվության համար կարող է առաջադրել որոշակի պահանջներ և սահմանափակումներ.
3. Սույն օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված գործողությունների, ներառյալ՝ ամբողջական բույսերի և դրանց մասերի համար, որոնք ստացվել են պահպանվող սորտի բազմացվող նյութի չթույլատրված օգտագործման հետևանքով, բուծողի թույլատվության առկայությունը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ բուծողը ողջամիտ հնարավորություն չի ունեցել օգտվելու տվյալ բուսանյութի նկատմամբ իր իրավունքից.
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերի դրույթները տարածվում են նաև այն սորտերի վրա`
    1) որոնք էականորեն ժառանգել են պահպանված սորտի հատկանիշները, եթե պահպանված սորտը ինքը չի հանդիսանում այլ սորտի էական հատկանիշների ժառանգորդ.
    2) որոնք հստակ չեն տարբերվում պահպանված սորտից` համաձայն սույն օրենքի 6-րդ հոդվածի դրույթների.
    3) որոնց արտադրությունը պահանջում է պահպանվող սորտի բազմակի կիրառում.
5. Սորտը համարվում է մեկ այլ սորտից ըստ էության ստացված, եթե այն`
    1) հիմնականում ստացվել է նախնական սորտից կամ այլ սորտից, և վերջինս ինքնին հիմնականում ստացվել է նախնական սորտից, միաժամանակ պահպանելով նախնական սորտի արտահայտման հիմնական բնութագիրը, որը համարվում է նախնական սորտի գենոտիպի կամ գենոտիպերի համակցում.
    2) հստակ տարբերվում է նախնական սորտից.
    3) համապատասխանում է նախնական սորտին` հիմնական հատկանիշների արտահանման տեսանկյունից, որոնք համարվում են նախնական սորտից ստացված գենոտիպերի կամ գենոտիպերի համակցման արդյունք, բացառությամբ ծագման հետևանքով առաջացած տարբերությունների:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

6. Հիմնականում ստացված սորտերը կարող են ստացվել բնական կամ ինդուցիացված մուտանտների կամ ինքնակլոնային տարբերակով, ընտրությամբ կամ նախնական սորտի բույսերի ընտրությամբ՝ հետադարձ տրամախաչման կամ գենային ինժեներիայի միջոցով, բացառությամբ գենային ինժեներիայի վերափոխման միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերափոխման մեթոդով: