Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 47 Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի ակտիվների ներդրումը. 1. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում. 2. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը կարող է հանդես գալ վենչուրային ֆոնդի տեսքով, եթե ֆոնդի կանոնների կամ կանոնադրության համաձայն` ֆոնդի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի նոր ստեղծված կամ զարգացման վաղ փուլում գտնվող կազմակերպությունների թողարկած կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում` այդ կազմակերպությունների աճի, զարգացման կամ դրանց թողարկած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրելու նպատակով. 3. Ֆոնդի ձեռք բերած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրվելու հետևանքով սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված նվազագույն սահմանաչափի խախտման դեպքում այդ արժեթղթերը ֆոնդի կողմից ենթակա են օտարման մեկամսյա ժամկետում` մինչև սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված սահմանաչափի պահանջի ապահովումը. 4. Մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդը (այդ թվում` վենչուրային ֆոնդը) համարվում է որակավորված ներդրողների ֆոնդ: |