Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 Գինիների և խաղողի քաղցուների դասակարգումը. 1. Խաղողի գինիները դասակարգվում են ըստ` 1) ստացման եղանակների` սեղանի և հատուկ գինիների. 2) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով գինիների. 2. Խաղողի սեղանի գինիները դասակարգվում են ըստ՝ 1) տարիքի՝ երիտասարդ, նորելուկ, շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն գինիների. 2) ածխածնի երկօքսիդի մնացորդային քանակության` հանգիստ և պղպջուն գինիների. 3) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր գինիների. 4) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված գինիների. 3. Պղպջուն գինիները, ըստ ածխածնի երկօքսիդի ծագման եղանակի և հավելյալ ճնշման, դասակարգվում են՝ խաղուն, մարգարտային (կիսախաղուն), գազացված խաղուն և գազացված մարգարտային (կիսախաղուն) գինիների. 4. Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված սեղանի հանգիստ և խաղուն գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների. 5. Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված մարգարտային, գազացված խաղուն և գազացված մարգարտային գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ և ոչ անապակ գինիների. 6. Խաղողի բուրավետ սորտերից ստացված սեղանի հանգիստ և խաղուն գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների. 7. Խաղողի բուրավետ սորտերից ստացված սեղանի գազացված խաղուն, մարգարտային և գազացված մարգարտային գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ և ոչ անապակ գինիների. 8. Խաղողի հատուկ գինիները դասակարգվում են ըստ՝ 1) տարիքի՝ շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն գինիների. 2) ստացման եղանակի՝ դեղին, աղանդերային և բուրավետացված գինիների. 9. Խաղողի դեղին գինիները դասակարգվում են ըստ՝ 1) վերականգնվող շաքարի պարունակության՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների. 2) սպիրտայնության` մինչև 16 ծավ. % և 16 ծավ. %-ից ավելի էթանոլի փաստացի խտությամբ գինիների. 10. Խաղողի աղանդերային գինիները դասակարգվում են ըստ՝ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 12 1) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված գինիների. 2) վերականգնվող շաքարի պարունակության՝ անապակ, չոր, կիսաչոր, քաղցր և լիկյորային գինիների. 11. Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված խաղողի աղանդերային գինիները, ըստ սպիրտայնության, դասակարգվում են մինչև 18 ծավ. % և 18 ծավ. %-ից ավելի էթանոլի փաստացի խտությամբ գինիների. 12. Խաղողի բուրավետացված գինիները դասակարգվում են ըստ՝ 1) դրանցում շաքարի պարունակության՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր բուրավետացված գինիների. 2) պահման տևողության` շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն բուրավետացված գինիների. 3) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր բուրավետացված գինիների. 13. Խաղողի քաղցուները և խաղողի խտածո քաղցուները դասակարգվում են ըստ՝ 1) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր քաղցուների և խտածո քաղցուների. 2) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված խաղողի քաղցուների և խաղողի խտածո քաղցուների. 3) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով խաղողի քաղցուների և խաղողի խտածո քաղցուների: |