Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 5 Ներքին աուդիտի կազմակերպումը. 1. Ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Ընդ որում` 1) Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի ենթակայությամբ. 2) անկախ պետական մարմիններում և ինքնավար մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է այդ կոլեգիալ մարմնի ենթակայությամբ. 3) պետական կառավարման համակարգի մարմիններում ներքին աուդիտի համակարգը գործում է տվյալ մարմնի ղեկավարի ենթակայությամբ. 2. Ներքին աուդիտն իրականացնում են կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ հրավիրված` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված անձինք: Եթե աուդիտն իրականացնում են հրավիրված անձինք, ապա վերջիններս են ապահովում սույն օրենքով աուդիտի ստորաբաժանման, ներառյալ` ստորաբաժանման ղեկավարի համար սահմանված իրավունքների և պարտականությունների կատարումը. 3. Կազմակերպության ղեկավարն ապահովում է կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը և գործունեությունը. 4. Կազմակերպության ղեկավարը և կազմակերպության այլ պաշտոնատար անձինք պարտավոր են համագործակցել ներքին աուդիտորների հետ և իրավունք չունեն չբացահայտելու կազմակերպությանը վերաբերող տեղեկությունները կամ մերժելու դրանց տրամադրումը. 5. Այն կազմակերպություններում, որտեղ ներքին աուդիտն իրականացնում է ներքին աուդիտի ստորաբաժանումը, սահմանվում է, իսկ այլ կազմակերպություններում կարող է սահմանվել ներքին աուդիտի կոմիտե. 6. Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է լիազոր մարմինը: |