FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  395

Հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի իրավունքները մաքսային փորձաքննություն նշանակելիս և անցկացնելիս.
1. Մաքսային փորձաքննություն նշանակելիս և անցկացնելիս հայտարարատուն, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձն իրավունք ունեն՝
    1) հիմնավորված միջնորդություն ներկայացնելու մաքսային փորձագետին լրացուցիչ հարցեր առաջադրելու մասին՝ դրանց վերաբերյալ մաքսային փորձագետի եզրակացությունն ստանալու նպատակով.
    2) ստանալու մաքսային փորձագետի եզրակացությունը մաքսային փորձաքննությունը նշանակած մաքսային մարմնում.
    3) ներկա գտնվելու մաքսային փորձաքննություն անցկացնելու համար մաքսային մարմինների կողմից ապրանքների փորձանմուշների և (կամ) նմուշների ընտրությանը.
    4) ներկայացնելու հիմնավորված միջնորդություն կրկնակի մաքսային փորձաքննություն անցկացնելու մասին.
    5) ներկայացնելու մաքսային փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը և (կամ) փաստաթղթերը.
2. Հայտարարատուի, ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող այլ անձի միջնորդությունը բավարարելու դեպքում մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմինը կայացնում է համապատասխան որոշում: Միջնորդության բավարարումը մերժելու դեպքում մաքսային փորձաքննություն նշանակած մաքսային մարմինը տեղեկացնում է այդ մասին միջնորդությունը ներկայացրած անձին՝ նշելով մերժման պատճառները: