Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 111 Հարկային մարմնի ղեկավարը. Հարկային մարմնի ղեկավարն իրականացնում է սույն օրենքով սահմանված գործառույթներ, կրում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված պարտականություններ և իրավունքներ, այդ թվում՝ 2) հարկային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով տալիս է հանձնարարագրեր, հրամաններ, կայացնում է որոշումներ. 3) հարկային ծառայողներին և հարկային մարմնի համակարգի քաղաքացիական ծառայողներին ու այլ աշխատակիցներին տալիս է բանավոր և գրավոր հանձնարարություններ. 5) սահմանում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, հարկային տեսչությունների գործունեության բնագավառները. 6) հաստատում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը և հաստիքացուցակը. 7) Կառավարության հաստատմանն է ներկայացնում հարկային մարմնի տարեկան աշխատանքային ծրագիրը. 8) հաստատում է հարկային մարմնի տարեկան հաշվեկշիռը, տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, ֆինանսական հաշվետվությունները. 8.1) լսում և Կառավարություն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները. 10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հարկային մարմնի համակարգում ընդունված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող իրավական ակտերը. 11) չեղյալ է ճանաչում հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանող որոշումները. 13) ստեղծում է աշխատանքային և փորձագիտական հանձնաժողովներ և խմբեր՝ ըստ անհրաժեշտության. 14) պատասխանատվություն է կրում հարկային վարչարարության՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպման և իրականացման համար. 15) հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա կայացնում է հետևյալ որոշումներից մեկը. - եզրակացությունը թողնել անհետևանք, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 111 - եզրակացությունը վերադարձնել լրացուցիչ քննության, - վերանայել պատասխանատվության ձևը, - արձակել հրաման՝ հարկային ծառայողին կարգապահական կամ նյութական պատասխանատվության ենթարկելու համար. 16) ստեղծում է խորհրդակցական մարմիններ: |