Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 10 Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի համակարգը ներառում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումները և ներքին անվտանգության հարցերով ստորաբաժանումը) և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի ստորաբաժանումներն են վարչությունները և բաժինները: Հակակոռուպցիոն կոմիտեի վարչությունը կարող է ունենալ նաև բաժիններ. 3. Հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը. 4. Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնց վրա տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը. 5. Հակակոռուպցիոն կոմիտեում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձինք ծառայողներ չեն և աշխատանքի են ընդունվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով. 6. Հակակոռուպցիոն կոմիտեի կառուցվածքը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը և հաստիքացուցակը հաստատում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: |