Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 Հանձնաժողովի լիազորությունները. 1. Հանձնաժողովը՝ 1) իրականացնում է վերահսկողություն տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ. 2) իրականացնում է տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում՝ ա. հաստատում է տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր․ բ. իրազեկում է հանրությանը տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի մասին. գ. տալիս է պարզաբանումներ տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ. դ. սույն օրենքով նախատեսված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց գործողության, գործարքի կամ իրավական ակտի նախագծի վերաբերյալ ընդունում է եզրակացություն․ ե. տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում. 3) հարուցում է տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթ և սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության՝ հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն. 3.1) ընդունում է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում. 4) իրականացնում է վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ. 5) իրականացնում է ոլորտային ուսումնասիրություն. 6) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում` պետական մարմին կամ դրա պաշտոնատար անձին․ 7) դիմում է դատարան՝ պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 8) դիմում է դատարան՝ տնտեսավարող սուբյեկտի լուծարման, հարկադիր վերակազմակերպման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների միջև՝ սույն օրենքի խախտմամբ կնքված գործարքներն անվավեր ճանաչելու պահանջներով․ 9) օրենքով սահմանված դեպքում դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով. 10) իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև Հանձնաժողովի որոշմամբ սահմանված և չկատարված պարտականությունների առկայության դեպքում դիմում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի լուծարումը կամ ռեդոմիցիլացումը արգելելու նպատակով. 11) ամփոփում է տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է ներկայացնում դրա կատարելագործման ուղղությամբ. 12) մասնակցում է տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը և իրավասու մարմիններ ներկայացնում օրենսդրական փոփոխությունների առաջարկներ. 13) հաստատում է իր աշխատակարգը. 14) սահմանում է տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը. 15) սահմանում է ապրանքային շուկաների որոշման կարգը. 17) սահմանում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը. 18) սահմանում է ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը․ 19) սահմանում է դիտանցումների և հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների ձևը․ 20) սահմանում է հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը. 21) սահմանում է պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 37 22) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝ պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման դիմումների ներկայացման և քննարկման կարգը. 23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը. 24) սահմանում է Հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հանձնաժողովի գործավարության այլ կանոններ. 25) սահմանում է գաղտնագրման ենթակա հաղորդումը ներկայացնելու և այն գաղտնագրելու կարգը. 26) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը․ 27) սահմանում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության մշտադիտարկման և դրա արդյունքների ամփոփման կարգը. 28) սահմանում է Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը. 29) սահմանում է չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը. 30) սահմանում է պետական օժանդակության գնահատման կարգը. 31) սահմանում է պետական օժանդակության միասնական գրանցամատյանի ձևը և վարման կարգը. 32) որոշում է կայացնում հաշտության համաձայնություն կնքելու վերաբերյալ. 33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված ընթացակարգային առանձին գործողություններ. 34) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը. 35) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ. 2. Հանձնաժողովը սույն հոդվածի 1-ին մասի 13-31-րդ և 34-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: |