FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  62

Ազգային ժողովի նիստում հարցերի քննարկման տևողությունը.
1. Ազգային ժողովի նիստում Սահմանադրության փոփոխությունների, օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների նախագծերի քննարկման տևողությունը, որպես կանոն, չի կարող գերազանցել մեկ ժամը, բացառությամբ Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի.
2. Եթե հարցի քննարկման տևողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերի քննարկման տևողությունը կարող է մեկ ժամից ավել սահմանվել պատգամավորի, խմբակցության, գլխադասային հանձնաժողովի, իսկ Կառավարության կամ քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված նախագծերի դեպքում՝ նաև հիմնական զեկուցողի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ: Հիմնական զեկուցողը կարող է հարցի քննարկման տևողությունը սահմանելու վերաբերյալ առաջարկը նիստը նախագահողին ներկայացնել Ազգային ժողովի նիստում այդ հարցի քննարկման սկզբում, իսկ մյուսները՝ նաև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծի քննարկման ընթացքում: Առաջարկը քվեարկության է դրվում առանց քննարկման.
3. Եթե հարցի քննարկման տևողությունը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված կամ Ազգային ժողովի որոշմամբ սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերի քննարկման տևողությունը կարող է մեկից մինչև վեց ժամ սահմանվել Խորհրդի որոշմամբ: Որոշումը կարող է ընդունվել մինչև Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի հաստատումը.
4. Հարցի քննարկման տևողության մեկ ժամվա կամ 90 րոպեի դեպքում հարցերի և մտքերի փոխանակության ընդհանուր տևողությունը, ինչպես նաև զեկուցումների, հարցերի, պատասխանների և ելույթների համար հատկացվող ժամանակի բաշխումը սահմանվում է Աշխատակարգով, իսկ քննարկման այլ տևողության դեպքում՝ մեկ ժամվա ժամկետների համամասնությամբ, Ազգային ժողովի կամ Խորհրդի որոշմամբ.
5. Քվեարկությունների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ ժամանակը հարցի քննարկման տևողության մեջ չի հաշվարկվում: