FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  22

ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄԸ.
1. Հաշվառված պահանջների բավարարման ընդհանուր ծավալը սահմանափակվում է ԷԲ ընկերությունների բաժնետոմսերի դիմաց ստացված գումարով, որը դեպոնացվում է կենտրոնական բանկում` գանձապետարանի հատուկ հաշվում.
2. Մասնավորեցման պահից` հինգերորդ ամիսը լրանալուց հետո, ադմինիստրատորը կառավարության հաստատմանն է ներկայացնում հաշվետվություն` հաշվառված պահանջների վերաբերյալ: Կառավարության կողմից ադմինիստրատորի հաշվետվությունը հաստատելուց հետո կառավարության կողմից լիազորված մարմինն այդ հաշվետվության հիման վրա, հաշվի առնելով հաշվառված պահանջների բավարարման առաջնահերթությունը և չափը, կատարում է վճարումներ: Վճարումները պետք է ավարտվեն մեկամսյա ժամկետում.
3. Պահանջների բավարարման առաջնահերթությունը հետևյալն է`
    ա) ապահովված պահանջներ.
    բ) փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջներ.
    գ) չապահովված պահանջներ.
    դ) տոկոսներ և տուժանքներ: Նվազ առաջնահերթություն ունեցող պահանջները վճարվում են միայն առավել առաջնահերթություն ունեցող պահանջների լրիվ բավարարումից հետո: Միևնույն առաջնահերթություն ունեցող պահանջները բավարարվում են դրանց գումարներին համամասնորեն: Չբավարարված պահանջները համարվում են դադարած.
4. Հաշվառված պահանջների բավարարումից հետո մնացած գումարները փոխանցվում են մասնավորեցման հատուկ հաշվին: