FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  104

Ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը.
1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նրանցում ներկայացված տեղեկություններն ստույգ են և արժանահավատ և առկա չեն ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու մասին սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը.
2. Կենտրոնական բանկը սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը ստանալու պահից` 10 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում ապահովագրական գործակալին ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառելու կամ հաշվառումը մերժելու մասին.
3. Կենտրոնական բանկը հաշվառման մասին որոշումը կայացնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, պետք է ապահովագրական գործակալների ռեգիստրում մուտքագրի ապահովագրական գործակալի անվանումը կամ անունը, գրանցման համարը, հասցեն, գործունեության իրականացման վայրը, ինչպես նաև միջնորդության համար պատասխանատու ղեկավարների անունը և ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալները.
4. Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովագրական գործակալների ռեգիստրում ապահովագրական գործակալի հաշվառման մասին որոշումը կայացնելու պահից` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվառման վկայականը հանձնել ապահովագրական գործակալին: