Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 55.1 Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը. 1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով. 2. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) քրեակատարողական ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող քրեակատարողական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է. 3. Քրեակատարողական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է քրեակատարողական ծառայության պետը: |