FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի օգտագործման պայմանները.
1. Նախքան ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման իրավասություն ստանալը, իսկ այնուհետ՝ պարբերաբար, բնապահպանական պետական տեսուչը սահմանված կարգով անցնում է հատուկ պատրաստության ստուգումներ: Նշված անձը պարտավոր է նաև տուժողին առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ունենալ: Բնապահպանական պետական տեսուչը տեսչական գործողությունների ծավալման ամբողջ ընթացքում պարտավոր է իր հետ ունենալ առաջին բուժօգնության համար համապատասխան պարագաներ` դրանց համար նախատեսվող հատուկ պայուսակով.
2. Բնապահպանական պետական տեսուչը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումը ստեղծված իրավիճակում անհնարին է կամ կարող է վտանգ առաջացնել իր կամ այլ անձանց կյանքին ու առողջությանը և հանգեցնել այլ ծանր հետևանքների.
3. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և այն կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով՝ վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները բնապահպանական պետական տեսուչը պետք է հասցնի նվազագույնի.
4. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով մարմնական վնասվածքների և(կամ) մահվան դեպքերի մասին համապատասխան պետական տեսուչն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին և միաժամանակ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` նրա տեղակալին.
5. Բնապահպանական պետական տեսուչի կողմից զենքի օգտագործման հատուկ պատրաստության ստուգումների անցկացման կարգը սահմանվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտություն ձեռք բերելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

6. Օրենքով չնախատեսված դեպքերում բնապահպանական պետական տեսուչի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրումը կամ սահմանների անցումով գործառույթների կատարումը Հայաստանի Հանրապետության օրենքով ենթակա է պատասխանատվության: