FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  76

Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում.
1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցանքների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկինում նշանակված պատիժը բավարար չի եղել անձի վերասոցիալականացման համար, ինչպես նաև նոր հանցանքի բնույթը, ծանրությունը և հետևանքները.
1.1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայով նախատեսված են այդ պատժատեսակները.
2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը կամ չափը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն ժամկետից կամ չափից.
3. Եթե ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը պետք է որոշվի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնով, իսկ առավելագույն պատժաչափ պետք է համարվի այն ժամկետը, որը գերազանցում է տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը` դրա մեկ երրորդի չափով, բայց ոչ ավելի, քան 25 տարին.
4. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է մեկից ավելի հանցանքներ, ապա համակցության մեջ մտնող յուրաքանչյուր դիտավորյալ հանցանքի համար պատիժը որոշվում է սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված կանոններով: Այդ դեպքում հանցագործությունների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  76

5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կարող արգելք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Այս դեպքում օրենքով նախատեսված պատիժ է համարվում այն պատիժը, որը համապատասխանում է ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու սահմանված կարգի կիրառման արդյունքում ստացվող պատժին: