FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  34

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ և ԴՐԱՆՑ ՎՐԱ ԱՄՐԱԿԱՅՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ.
1. Հողամասերը և դրանց վրա ամրակայված անշարժ գույքը (շենքեր, շինություններ), անկախ սեփականության ձևից, ենթակա են պետական հաշվառման: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի և դրանց վրա ամրակայված անշարժ գույքի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Պետական հաշվառման տվյալների պարբերական ճշտման և հաշվառման նպատակով նախատեսվում է`
    1) սկզբնական հաշվառում.
    2) ընթացիկ հաշվառում.
2. Պետական հաշվառումն իրականացվում է անընդհատ` սկզբնական հաշվառման ելակետային տվյալների հիման վրա` տարվա ընթացքում կատարված իրավական, որակական և քանակական փոփոխություններն արտացոլելով հաշվառման տեքստային ու գրաֆիկական փաստաթղթերում.
3. Հողամասերի պետական հաշվառման արդյունքում կազմվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տարեկան հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը) յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ի դրությամբ, որը հաստատում և հրապարակում է կառավարությունը: Պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանում է կառավարությունը: