FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  222.16

Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը.
1. Սույն գլխով նախատեսված գործերը քննելու արդյունքում վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.
    1) դիմումը մերժելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ուժի մեջ թողնելու վերաբերյալ.
    2) ամբողջությամբ կամ մասնակիորեն դիմումը բավարարելու և իրավասու մարմնի վարչական ակտը կամ գործողությունը (անգործությունը) ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
2. Վարչական դատարանի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործն ըստ էության լուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով հրապարակման պահից տասնօրյա ժամկետում: