FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  13

Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիներին և սպասարկող ավտոտրանսպորտային միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջները.
1. Ներհամայնքային և մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն ուղևորների կուտակման հանգուցային կետերում, միջքաղաքայինը` միջանկյալ ավտոկայաններում, ապահովեն ուղևորների հարմարավետ ու մատչելի սպասարկումը, անվտանգ մոտեցումը և համապատասխանեն կանգառների շահագործման կանոններին: Փոխադրումների առանձնահատկություններին համապատասխան` երթուղու կանգառները կարող են լինել հիմնական, ժամանակավոր և ըստ ուղևորի պահանջի.
2. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան երթուղին արտահայտող ցուցատախտակով, երթուղու չվացուցակով և սխեմայով (բացառությամբ ներհամայնքային երթուղիների), սպասարկող կազմակերպության անվանման և գտնվելու վայրի նշմամբ ցուցանակով, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգությանը ներկայացվող արտաքին և ներքին կահավորում: Կահավորման պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտներով.
3. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների ուղեսրահում` ուղևորների համար տեսանելի կենտրոնական մասում, փակցվում է ցուցանակ, որը ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ուղևորների և ուղևորափոխադրումն իրականացնող վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին.
4. Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառների տեղաբաշխումը պետք է համաձայնեցվի ճանապարհային, տեղաբաշխման վարչական տարածքի ճարտարապետական, բնապահպանական մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ստորաբաժանման (այսուհետ՝ Ոստիկանության իրավասու ստորաբաժանում), երթուղում երկաթուղային գծանցի առկայության դեպքում` նաև երկաթուղային գծանցները տնօրինող համապատասխան մարմինների հետ: