Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 44 Մեղադրյալի օրինական ներկայացուցիչը. 1. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող` քրեական հետապնդման ենթարկված երեխայի, որդեգրվածի, խնամարկյալի կամ հոգաբարձյալի օրինական ներկայացուցիչ: Առանց խնամքի մնացած անչափահաս մեղադրյալի իրավաչափ շահերը ներկայացնելու համար որպես օրինական ներկայացուցիչ է ներգրավվում խնամակալության և հոգաբարձության իրավասու մարմնի աշխատակիցը. 2. Անձն իրավունք ունի ճանաչվելու իր մահացած մերձավոր ազգականի օրինական ներկայացուցիչ, եթե առարկում է նրա նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը. 3. Անձը մեղադրյալի օրինական ներկայացուցիչ է ճանաչվում վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ. 4. Վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ թույլատրում է վարույթին որպես մեղադրյալի օրինական ներկայացուցիչ մասնակցելու նրա ծնողներից, որդեգրողներից, խնամակալներից կամ հոգաբարձուներից, որպես կանոն, միայն մեկին: Ընդ որում, որպես օրինական ներկայացուցիչ պետք է թույլատրվի մասնակցել այն ծնողին, որդեգրողին, խնամակալին կամ հոգաբարձուին, որի թեկնածության դեմ իր համաձայնության առկայության դեպքում չեն առարկում մյուսները. 5. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն ունի մեղադրյալի բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ մեղադրյալի անձից անբաժանելի իրավունքների և պարտականությունների. 6. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք ունի նաև` 1) մեղադրյալի պաշտպանությունն իրականացնելու համար հրավիրելու պաշտպան. 2) իմանալու մեղադրյալին վարույթն իրականացնող մարմին հրավիրելու մասին և ուղեկցելու ազատության մեջ կամ տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալին. 3) մասնակցելու մեղադրանք ներկայացնելուն. 4) մասնակցելու մեղադրյալի հարցաքննությանը, ինչպես նաև նրա մասնակցությամբ կատարվող այլ ապացուցողական գործողությունների. 7. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իրավունք չունի կատարելու մեղադրյալի շահերին վնասող որևէ գործողություն. 8. Մեղադրյալի օրինական ներկայացուցիչն իր իրավունքներից օգտվում և իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ: |