Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 264 Դատական վարույթի իրականացման ձևը և վայրը. 1. Դատական վարույթն իրականացվում է բանավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ գրավոր ընթացակարգով. 2. Բանավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է դատական նիստերի ձևով, որոնց ընթացքում, որպես կանոն, անցկացվում են դատալսումներ։ Դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի. 3. Գրավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 38-40-րդ գլուխներով (բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի), ինչպես նաև 47-49-րդ գլուխներով նախատեսված վարույթները. 4. Գրավոր ընթացակարգով վարույթն իրականացվում է առանց դատական նիստ անցկացնելու: Վարույթի մասնակիցներն իրենց բացատրությունները, դրանք հիմնավորող նյութերը, միջնորդությունները, ինչպես նաև բողոքի պատասխանը ներկայացնում են գրավոր՝ համապատասխան վարույթ հարուցելու կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ նշված ժամկետում։ Գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթով դրա մասնակիցները տեղեկացվում են միայն դատական ակտի կայացման օրվա մասին. 5. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին. 6. Եթե վարույթի արդարացի իրականացումը պահանջում է վարութային գործողությունների կատարում այլ վայրում, ապա կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ դատական նիստը կարող է անցկացվել դատական նիստերի դահլիճից դուրս։ |